Անցնել հիմնական բովանդակությանը

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ

Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ
Փոխըմբռնման հուշագրի ստորագրում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ

Իզմիրլյան հիմնադրամը և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր։ Հուշագիրը ստորագրել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը և Իզմիրլյան հիմնադրամի երկրի տնօրեն Արմեն Չոբանյանը։

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը բարձր գնահատեց տարիների ընթացքում Իզմիրլյան հիմնադրամի հետ ձևավորված արդյունավետ և հայանպաստ համագործակցությունը։

«Հիմնադրամը հսկայական գործունեություն է ծավալում Հայաստանում՝ նպաստելով հայրենիքի մի շարք ոլորտների զարգացմանը։ Առանձնացնեմ հիմնադրամի հետ մեր համագործակցությունը հայրենադարձներին աջակցելու ուղղությամբ, մասնավորապես՝ Գրասենյակի և առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացվող՝ հակամարտության գոտիներից ժամանած հայրենադարձների առողջապահական աջակցության ծրագիրը։ Հիմնադրամը նաև մեր Գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնի վստահելի գործընկերն է և այժմ աջակցում է կենտրոնի տեխնիկական հագեցմանը»,— նշեց Զարեհ Սինանյանը։

Իզմիրլյան հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմեն Չոբանյանը պատրաստակամություն հայտնեց հետագայում ամրապնդելու և ընդլայնելու գործընկերությունը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ։